Հրաչիկ Միրզոյան Տ. Արարատ քհն. Պողոսյան

Հոկտեմբերի 17-19-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան զեկուցումների շարք հայ եկեղեցու և հայագիտության վերաբերյալ: Իրենց զեկույցներով հանդես եկան Հրաչիկ Միրզոյանը, Տ. Արարատ քհն. Պողոսյանը, Ավետիս Քալաշյանը, Սոֆյա Օհանյանը, Գայանե Պողոսյանը և այլոք:  Զեկուցողների մեծ մասը ներկայացրեցին  հայ եկեղեցու պատմությանը, Դավիթ Անանունի կողմից հայ եկեղեցու դերի գնահատմանը, հայ միջնադարյան գրականության մեջ մարդակազմական ըմբռնումների հոգևոր վերաիմաստավորմանը, Գևորգյան հոգևոր ճեմարանում հայագիտությանը, Զաքարիա Ագուլեցու երկին  առնչվող խնդիրները:  

 

 

Տե´ս  «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի զեկուցումների դրույթների ժողովածուն: