Նորություններ
Տպել

  Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Այս տոնը վիրված քառասնօրյա մանուկ Հիսուսի ընծայմանն Աստծուն՝ Երուսաղեմի տաճարում, որտեղ Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին ընդառաջ են եկել Հիսուսին:

Հայ եկեղեցին Տյառնընդառաջը կատարում է փետրվարի 14-ին: Փետրվարի13-ի երեկոյան, եկեղեցական ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, անդաստան. ծիսակատար քահանան վառում է ս. Սեղանի վրա դրված մոմերը: Հավատացյալները, վառելով իրենց մոմերը, տանում են տուն:

Տյառնըդառաջի օրը եկեղեցում ս. Պատարագ է մատուցվում, եկեղեցու չորս անկյուններում կարդացվում են Ավետարանի համապատասխան մասերը, գովերգվում է լույսը, հիշատակվում են նույն Սիմեոնը և Աննա մարգարեուհին, երգվում են շարականներ:

Այնուհետև եկեղեցու բակում, հինավուրց ավանդույթի համաձայն, խարույկ են վառում, ինչը սահմանված չէ քրիստոնեական և եկեղեցական որևէ օրենքով կամ կանոնով: Կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից. հայոց մեջ՝ կապված Միհր կամ Տիր կուռքերի կուռքի պաշտամունքի հետ:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am