Այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 1-ին: Սա Մեծ Պահքի 6-րդ կիրակին է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Հիսուսը գալիս է Երուսաղեմ բժշկելու կույրերին և հիվանդներին, ազատելու գերիներին:
Ժողովուրդը Հիսուսին ուրախությամբ է ընդունում՝ ձիթենու և արմավենու ճյուղերով, հանդերձները Հիսուսի առջև փռելով և «Ովսաննա՜, օրհնութիւն անոր, որ կու գայ Տիրոջ անունով» բացականչություններով: Ըստ եկեղեցու հայրերի, ձիթենու և արմավենու ճյուղերը խորհրդանշում են փառք, հաղթանակ, խաղաղություն, իմաստություն, իսկ հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատումը: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Հիսուսի՝ Երուսաղեմի տաճար մուտք գործելու ժամանակ մանուկները նույնպես ողջունում էին Հիսուսին:
Ծաղկազարդին նախորդող օրը՝շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը՝ ժամերգությունից հետո, Ս. Պատարագ է մատուցվում: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ձիթենու և ուռենու ճյուղերով:
Կիրակի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու և ուռենու ճյուղեր և բաժանվում են ժողովրդին:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության արարողություն է կատարվում:
Վերադառնալ

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am