Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է մայիս 17-ին: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հիսուսը հարությունից հետո 40 օր է անցկացնում երկրի վրա, որի ընթացքում նա շարունակում էր իր վարդապետությունը: Իսկ 40-րդ օրը նա օրհնում է աշակերտներին և համբարձվում երկինք: Այս տոնը նշանավորում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության ավարտը: 

 Հիսուսի Համբարձման տոնն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով, որը կոչվում է Ջանգյուլում: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ»«Ծաղիկ գովել»«Ջան գյուլում»

   Հայաստանի տարբեր շրջաններում տոնը տարբեր կերպ է նշվում: Համբարձման տոնին հիմնականում  ծաղկահավաք է կատարվում: Տոնի նախորդ օրը դաշտերից երիտասարդները 7 գույնի ծաղիկներ են հավաքվում, ապա 7 աղբյուրի ջրից  լցրած կուժի մեջ յուրաքանչյուրը մի իր է գցում: Իսկ արդեն Համբարձման տոնին սկսվում է վիճակահանությունը: Վիճակահանության ընթացքում պարզվում է, թե տվյալ տարում, որ աղջիկն է ամուսնանալու: Այս ամենն ուղեկցվում է ժողովրդական երգերով:

      Այս գեղեցիկ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում: