Այս տարի Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է մայիս 17-ին: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հիսուսը հարությունից հետո 40 օր է անցկացնում երկրի վրա, որի ընթացքում նա շարունակում էր իր վարդապետությունը: Իսկ 40-րդ օրը նա օրհնում է աշակերտներին և համբարձվում երկինք: Այս տոնը նշանավորում է Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության ավարտը:
Հիսուսի Համբարձման տոնն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով, որը կոչվում է Ջանգյուլում: Համբարձման օրը ժողովուրդը կոչում է նաև «Վիճակ», «Ծաղիկ գովել», «Ջան գյուլում»:
Հայաստանի տարբեր շրջաններում տոնը տարբեր կերպ է նշվում: Համբարձման տոնին հիմնականում ծաղկահավաք է կատարվում: Տոնի նախորդ օրը դաշտերից երիտասարդները 7 գույնի ծաղիկներ են հավաքվում, ապա 7 աղբյուրի ջրից լցրած կուժի մեջ յուրաքանչյուրը մի իր է գցում: Իսկ արդեն Համբարձման տոնին սկսվում է վիճակահանությունը: Վիճակահանության ընթացքում պարզվում է, թե տվյալ տարում, որ աղջիկն է ամուսնանալու: Այս ամենն ուղեկցվում է ժողովրդական երգերով:
Այս գեղեցիկ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես Էջմիածնում և հարակից գյուղերում:
Վերադառնալ

Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am