Վատիկանում կայացել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանն ու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Շուրջ երկու մետր բարձրությամբ արձանի հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում:

Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվել է Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի Հայաստանում՝ Էջմիածնում։