ՎԿԱՅԱՐԱՆ, ս. վկաների նահատակման, թաղման տեղում կամ մասունքների վրա կառուցված շինություն: Հայաստանում առաջին վկայարանները, ըստ Ագաթանգեղոսի, կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Վաղարշապատում, Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրում՝ այնտեղ ամփոփելով սուրբերի աճյունները: Առաջին վկայարանները կիսագետնափոր, թաղածածկ, արլ-ից արմ. ձգված դամբարաններ էին, որոնց վրա եկեղեցիներ են կառուցվել (Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք, Էջմիածնի Ս. Գայանե վանք, Ամարասի վանք ևն): V դարից կառուցվել են բավական խոշոր չափերի վկայարաններ ինչպես՝  բազիլիկ (օր., Երերույքի Ս. Կարապետ վկայարան), այնպես էլ գմբեթավոր (օր., Տեկորի Ս. Երրորդություն վանքի Ս. Սարգիս վանքի) հորինվածքով: 


                                                        Հասրաթյան Մ.


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 984:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am