ՏՐԴԱՏ Ա ՈԹՄՍԵՑԻ [ծ.թ. անհտ, գ. Ոթմուս (Վանանդ գավառ) – 764], Ամենայն հայոց կաթողիկոս 741-ից: Հաջորդել է Դավիթ Ա Արամոնեցուն: Սերում է Վանանդեցի նախարար. տոհմից: Հավանաբար եղել է Վանանդի եպիսկոպոսը: Կաթողիկոս-պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցին Տրդատ Ա Ոթմսեցու մասին վկայում է իբրև «այր սուրբ եւ պարկեշտ, եւ փայլեալ առաքինութեամբ»: Տրդատ Ա Ոթմսեցին 741-ին միջնորդել է Բաղդադի ամիրապետին՝ հետ կանչել 12 տարի շարունակ հարկահավաքությամբ հայերին կեղեքող արաբ ոստիկան Եզիտին: Կաթողիկոսական գահին Տրդատ Ա Ոթմսեցուն հաջորդել է Տրդատ Բ Դասնավորեցին:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1024:
Տես նաև՝
Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Ե., 1996:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am