Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Տրդատ Բ Դասնավորեցի

 ՏՐԴԱՏ Բ ԴԱՍՆԱՎՈՐԵՑԻ  (ծ.թ. անհտ, Տուրուբերան նահանգի Դասնավորք գավառ –767), Ամենայն հայոց կաթողիկոս 764-ից: Հաջորդել է Տրդատ Ա Ոթմսեցուն: Տրդատ Բ Դասնավորեցու հայրապետական գործունեության ժամանակաշրջանն աչքի է ընկել արաբ ոստիկան Հասանի կազմակերպած խժդժություններով, բռնություններով ու աղետալի վիճակով: 

Կաթողիկոսական գահին Տրդատ Բ Դասնավորեցուն հաջորդել է Սիոն Ա Բավոնեցին


Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ  1024: 

Տես նաև՝

Հովհաննես Դրասխանակերտցի,Պատմութիւն Հայոց, Ե., 1996:

Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000:

Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am