Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Քրիստոնեության հռչակումը պետական կրոն

 ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ: Քրիստոնեության ընդունման հոգևոր ակունքները և Հայ առաքելական եկեղեցու 
 հիմնադրումը I դարում՝ հայոց Աբգար և Սանատրուկ 1-ին թագավորների օրոք, Քրիստոսի տասներկու աշակերտներից Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ Հայոց աշխարհում ավետվում է քրիստոնեական ուսմունքը, և դրվում են Հայ առաքելական եկեղեցու հիմքերը: Առաջնորդական աթոռները` մինչև Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հայոց եկեղեցական նվիրապետության (քահանայապետություն) հաստատման ժամանակները, Եդեսիայում, Արտազում և Սյունիքում էին: Քրիստոնեական համայնքները հայտնի էին Մեծ Հայքում` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վանքի տարածքում և այլ վայրերում, ինչպես նաև Փոքր Հայքում: Տե՛ս ավելին:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am