ՇՆՀԵՐԻ ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ, ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի հին գյուղատեղիի հարավային ծայրին: Հիմնվել է XVII դ.: Հայ ճանապարհորդ, վաճառական Զաքարիա Ագուլեցու 1669-ի այցելության ժամանակ անապատն ուներ 60 միանձնուհի:
Ըստ շինարարական արձանագրության, անապատի Ս. Աստվածածին՝ մեկ զույգ խաչաձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով երկթեք ծածկով եռանավ բազիլիկը կառուցել է ագուլիսցի մահտեսի Ազարիան 1676-ին՝ վասպուրականցի ճարտ. Ուստա Մուրադի ձեռքով: Հվ.կողմում կանգուն երկու թաղակիր կամարներով սեղանատունը կառուցել են ցղնեցի Հովհաննեսը և նրա որդի Աստվածատուրը՝ 1720-ին: Անապատը XVII դ. վերջին դարձել է գրչության կենտրոն, իսկ միանձնուհիների թիվն անցել է 100-ից: Այստեղ 1694-ին գրված Ավետարանի հիշատակարանում նշվում է, որ այն գրչագրել է Հռիփսիմե կրոնավորը Շնհերի Կուսանաց անապատում, որտեղ կար 120 միանձնուհի: Սակայն XVIII դ. մենաստանը անմխիթար վիճակում էր, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսի 1735- ի այցելության ժամանակ կար ընդամենը 20 միանձնուհի, իսկ շինությունները կիսավեր էին: XIX դ. վերջին անապատի համալիրի հս-ում կառուցվել է դեպի ընդհանուր պատշգամբ բացվող դասասենյակներով եկեղեցական-ծխական դպրոց:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Զաքարիա Ագուլեցի, Օրագրություն,Ե., 1938:
Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1893:
Լալայան Ե., Զանգեզուր, ԱՀ, գիրք 4, Թ., 1898:
Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960:
Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am