ՊՈՂՈՍ Բ  ԳԱՌՆԵՑԻ (ծ. թ. անհտ, Գառնի– 1430, Սիս), Ամենայն հայոց կաթողիկոս 1418-ից: Հաջորդել է Գրիգոր Ը Խանձողատին: Կրթությունն ստացել է Տաթևի վանքում: 1415-ից եղել է Երուսաղեմի հայոց պատրիարք: 1418-ին գալով Սիս՝ գահընկեց է արել Գրիգոր Ը Խանձողատին և օծվել կաթողիկոս: Կատարել է շինարարական աշխատանքներ, կառուցել Ս. Աննա կաթողիկոսանիստ վանքը, գեղազարդել Սսի վանքը: 1424–26-ին, Մատթեոս վարդապետի հետ ուղևորվել է Երուսաղեմ՝ Հայոց պատրիարքության հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: Վերադառնալով Սիս՝ զբաղվել է հիմնականում շինարարական աշխատանքներով: Իր մոտ է հրավիրել արևելյան վարդապետներին՝ որպես օգնականներ, սակայն դա տեղիք է տվել ներքին պառակտումների՝ առաջ բերելով Սսի եպիսկոպոսների դժգոհությունը: Թունավորվել է կաթողիկոսական աթոռը Աղթամար տեղափոխել ցանկացողների ձեռքով:

Կաթողիկոսական  գահին Պողոս  Բ Գառնեցուն հաջորդել է Կոստանդին Զ Վահկացին:

                                                                                             Չիֆչյան վրդ. Գ.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 866-867:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am