«ՄՈՄԻԿ», հայ քրիստոնեական մշակույթի երիտասարդական միություն, հասարակական կազմակերպություն: Ստեղծվել է 1991-ին,Երևանում, Ս. Էջմիածնի միաբան Աբրահամ վրդ. Մկրտչյանի նախաձեռնությամբ: Նպատակն է համախմբել ազգ-եկեղեցական  թեմաներով ստեղծագործող երիտասարդներին, ծավալել հրատարակչական, մշակութային  գործունեություն:

Ընդգրկում է հիմնականում արվեստագետների: Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Վաղարշապատ, Գյումրի, Գորիս) և արտասահմանում (Կանադա) կազմակերպել է ցուցահանդեսներ, ներկայացրել քրիստոնեական թեմաներով և Հայ եկեղեցու պատմությանը նվիրված գեղանկարչական, մանրանկարչական և կիրառական արվեստի ստեղծագործություններ: Լույս է ընծայել գրքեր, կազմակերպել քրիստոնեական արվեստի պատմությանը նվիրված դասախոսություններ:

                                                                                 Մաթևոսյան Կ.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am