Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Հայ ավետարանական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի համայնք

 

Հայ ավետարանական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի համայնք, ամերիկահայ առաջին աղոթատեղին ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, հիմնվել Է 1881-ին, Ոստրում։ Հետագա տարիներին հայ ավետարանական համայնքներ են ձևավորվեւ և եկեղեցիներ են կառուցվել Նյու Յորք, Բոստոն, Ուոթերթաուն, Փրովիդենս, Ֆրեզնո, Նյու Ջերսի, Չիկագո. Լոս Անջելես, Ֆիլադելֆիա, Դետրոյտ և այլ քաղաքներում։ Եկեղեցիներին կից հիմնվել են տիկնանց օժանդակ, երիտասարդական և պատանեկան միություններ, վաժարաններ, ավետարանի դասընթացներ։ XX դ. սկզբին երկրով մեկ տարածված ավետարանական եկեղեցիները միավորվել են ստեղծելով միջեկեղեցական կազմավորումներ (1901-ին Ուստրում ԱՍՆ-ի Արևելյան նահանգների, իսկ 1908– ին արևմտակողմի Կալիֆոռնիայի հայ ավետարանական եկեղեցիների միությունները)։

1918-ին Նյու Ջերսիում հիմնվել է  Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցությունը (Armenian Missionary Association of America), որը հայ ավետարանական եկեղեցիների գործունեության կազմակերպիչն է և գործադիր մարմինը, հայ ավետարանական աոաջին և միակ միսիոներական կազմակերպությունը (գործադիր տնօրեն Ժիրայր Սողոմյան)։

1971-ին ստեղծվել է Հյոաիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը (կենտրոնը Նյու Ջերսի), որն ընդգրկում է  ԱՍՆ-ի 20 ավետարանական եկեղեցիներ։

Լոս Անջելեսում գործում է Հայ ավետարանական ընկերային ծառայության կենտրոնը։ Նյու Ջերսիում է գտնվում նաև Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի կենտրո-նատեղին (հիմնվել Է 1980-ական թթ. սկզբին), որը վարում է միությունների ընդհանուր գործերը։

ԱՍՆ-ի հայ ավետարանականները հրատարակել են «Կոչնակ» (1900-60, Բոստոն, Նյու Յորք), «Ջանասեր» (1916-23), «Ավետագիր» (1945-47, Նյու Յորք) հանդեսները։ Ներկայումս լույս են տեսնում Ամերիկայի հայ ավետարանչաեան ընկերակցության «Լրաբեր» (1965-ից, Նյու Ջերսի) ամսագիրը, Հյոաիսային Ամերիկայի հայ ավետարանական միության "Forum" (1975-ից) և «Զհաց մեր հանապագորդ», “AMAA” (Armenian Missionary Association of America) պարբերականները։

 

Գրականության ցանկ

«Հայ Սփյուռք հանրագիտարան», գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am