ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆ. գրչի կողմից արտագրված գիրք: Հայկական ձեռագիր մատյանները բաղկացած են իրար կարված 6, 8, 12 և 16 թերթ ունեցող տետրերից, որոնք կազմի մեջ են ագուցվել և ստացել գրքի տեսք: Գրվել են մագաղաթի և թղթի վրա: Ամենավաղ մագաղաթե ձեռագիր մատյանի պատառիկները թվագրվում են 5-րդ դար: Ամենահին ամբողջական մագաղաթե ձեռագիր մատյանը Երևանի Մատենադարանի ձեռ. № 10680, 7-րդ դար «Վեհամոր Ավետարանն»է: Թղթե ամենավաղ ձեռագիր մատյանը Մատենադարանի ձեռ. № 2679 ժողովածուն է՝ թվագրված 981: Իսկ ամենաուշ հայերեն ձեռագիր մատյանները ստեղծվել են 19-րդ դարուն:
Հայերեն ձեռագիր մատյանների մեծ մասը թվագրված և տեղայնացված է հիշատակարանների շնորհիվ. դրանք, որպես կանոն, մատյանի վերջում գրել են գրիչը, ծաղկողը, կազմարարը, պատվիրատուն (ստացողը) կամ նոր ձեռագրատերը:
Ձեռագիրը հայ ժողովրդի համար եղել է սրբություն: Նրա մասին Ձեռագիր մատյանների հիշատակարաններում խոսվում է ինչպես մի թանկագին էակի մասին. այն պահպանել են աչքի լույսի պես, փրկել զավթիչներից, ազատել գերությունից: Հիշատակարաններում անեծք է
Ըստ միջնադարյան աղբյուրների՝ ձեռագիր մատյանները ստեղծվել են վանքերին կից գործող գրչակենտրոններում: Մատյանի ստեղծումը բաղկացած էր մի քանի փուլերից. գրչության նյութի պատրաստում, գրչություն, ծաղկում և պատկերազարդում, տետրերի կապում և կազմում: Գիրքն ընկալվել է որպես բարդ, սակայն միասնական մարմին, որի մեջ համաձայնեցված էին բոլոր տարրերը՝ մատյանի բովանդակությունը, չափը, գրի տեսակն ու մեծությունը, գեղարվեստական հարդարանքի բնույթը, տեքստի հետ մանրանկարների իմաստային և ֆիզիկական հարաբերակցությունը, վերջիններիս և մելանի երանգների համադրությունը, կազմի ընտրությունը:
Կազմը պաշտպանել է մատյանը մաշվելուց ու փչանալուց և որոշել նրա արտաքին տեսքը: Գրված, համարակալված տետրերի «կապը» հագցվել է փայտե տախտակների մեջ, որոնք պատվել են կաշվով, թավիշով կամ փղոսկրե, արծաթե և ոսկե դրվագներով՝ երբեմն զարդարված կիսաթանկարժեք քարերով: Այդ փուլում կիրառվել են դրոշմանկարչություն, դրվագում, հատիկավորում, ֆիլիգրան (ոլորած բարակ մետաղաթել), սևադ, ոսկերչություն ու արծաթագործություն, ինչը վկայում է միջնադարյան Հայաստանի կիրառված արվեստների բարձր մակարդակի մասին: Երևանի Մատենադարանի գլուխգործոցներից է ձեռ. № 2374՝ «Էջմիածնի Ավետարան»-ի փորագրված քանդակազարդ փղոսկրե կազմը (թվագրվում է 6-րդ դարի առաջին կեսին), որը աշխարհում պահպանված նմանատիպ՝ 5 մասանի, 7 կազմերից բաղկացած և երկփեղկանի բացառիկ կազմանմուշ է: Մետաղե արժեքավոր կազմերից է Մատենադարանի ձեռ. № 7680՝ «Կիլիկյան Ավետարան»-ի 1255-ի պատկերազարդ կազմը՝ դրվագված ոսկեզօծ արծաթով:
Կազմը գրքին ամրացնելու համար որպես ներկապ (ֆորզաց) օգտագործվել են տարբեր գործվածքների կտորներ, որոնք լավ պահպանվել են ցայսօր և միջնադարյան ջուլհակագործության եզակի օրինակներ են:
Մատյանների առաջին ու վերջին էջերը պահպանելու համար նրանց մեջ ներմուծվել են մի քանի առանձին թերթեր, որոնք կոչվել են պահպանակներ: Երբեմն պահպանակների համար օգտագործվել են ավելի հին ձեռագիր մատյանների պատառիկներ: Օրինակ, իբրև «Էջմիածնի Ավետարան»-ի պահպանակ մեզ են հասել էջով մեկ արված 6-րդ դարում չորս քրիստոսաբանական մանր անկարներ՝ ներկայումս ամենահին պատկերները հայկական ձեռագրարվեստում:
Հայկական ձեռագրերի մագաղաթը շատ բարձր որակի է, բաց երանգի, երբեմն ուղղակի սպիտակ, թղթի պես բարակ և փափուկ, երկու երեսը ողորկած, ինչը չի խանգարել ներկը ամուր պահելուն: Հայտնի են մագաղաթի պատրաստման Գլաձորի, Տաթևի և հատկապես Հռոմկլայի արհեստանոցները:
Դեռևս Մեսրոպ Մաշտոցը մեծ ուշադրություն է դարձրել տառերի գեղարվեստական տեսքին: Կորյունի
Երկաթագիրը եղել է նաև վիմագիր, ունի կոթողային բնույթ: Քարի վրա գրվել է երկաթեգրոցով, ինչը և պայմանավորել է այս գրի անունը: Երկաթագիրը մեծատառ, խոշոր և անջատ գրատեսակ է: Նրա բոլոր նշանները գրվել են տողի վրա, երկու զուգահեռ գծերի միջև, որոնց սահմաններից գրեթե դուրս չեն գալիս դուրս բերվող տարրերը, բացառապես Փ և Ք տառերի: Ձեռագիր մատյաններում
Բոլորագիծ երկաթագրի հաստ հիմնական ուղղահայաց և մազանման օժանդակ գծերը կապվել են իրար սահուն աղեղանման անցումով, ինչը և պայմանավորել է նշանների բոլորագիծ լինելը: Այս գրի տառաձևերը որպես գլխատառեր են ծառայել մյուս բոլորտառատեսակների համար: Ուղղագիծ երկաթագիրը կազմվել է ուղղագիծ տարրերից, իրար միացված անկյան տակ: Հիմն. գծերը ուղղահայաց չեն
Բոլորգիրը ստեղծվել է մատյան գրելու համար և ստացել ավելի նուրբ և գրաֆիկ. ձևեր: Չնայած անվանմանը՝ այս գրի տարրերը միանում են իրար սուր անկյան տակ, և նշաններն էլ ունեն անկյունավոր ուրվագիծ: Հիմնական և օժանդակ գծերի
Շղագիրը հանդիպում է հիշատակարաններում: Գրվել է ղալամով, որի ծայրը շյուղի նման սրվել է և հնարավորություն ստեղծել տառի բոլոր տարրերը գրել նույն բարակությամբ: Նման է արևելյան ոչ կանոնավոր մանր բոլորգրին, ունի և՛
Նոտրգիրը ծնվել է բոլորգրի և շղագրի խաչաձևումից և ստացել մանրարագ գրի տառաձևեր:
Հնագույն գրերի օրինակները պահպանվել են կրկնագիր (պալիմպսեստ) մատյաններում՝ նոր տեքստերի տակ, որոնց թվին է պատկանում Մատենադարանի ձեռ. № 7735՝ 986-ի «Սանասարյան Ավետարանը»՝ գրված 5-րդ դարում տեքստի վրա. պահպանվել են նաև վաղ շրջանի բազմաթիվ պատառիկ մատյաններում (Մատենադարան, ձեռ. № 1, 9, 14, 28, 41, 48, 77, 90, 436, 463, 1256, 1261, 1266): Գրչության արվեստի գոհարներ են ձեռ. № 10110՝ 9-րդ դարի Գոգարանի, ձեռ. № 3793՝ գրիչ Հովհաննեսի Ավետարանները (1053, բոլորագիծ
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am