ԹՈՎՄԱՍ ՃԳՆԱՎՈՐ, սուրբ Թովմաս (Թումաս). ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: Տոնելի սուրբ, 5-րդ դարի վերջի հայ ճգնավորության նշանավոր ներկայացուցիչ: Աշակերտել է Թաթուլ ճգնավորին, որը նրան նշանակել է Գաբեղենից (Գաբեղյանց) գավառի լեռներում «հրեշտակակրոն» կյանք վարող ճգնակյացների առաջնորդ և այնտեղ` Վիշապաձոր կոչված վայրում (Կաղզվան քաղաքին մերձ) կառուցված Թաթլո կամ Թաթլա (Թաթուլի) վանքի վանահայր: Թովմաս ճգնավոր հռչակվել է որպես «յոյժ բարեսէր, աստուածապաշտ եւ երկիւղած...» ճգնող, ուխտավոր միաբանության «սուրբ վերակացու»: Ըստ ավանդության, ամփոփվել է սուրբ Թաթուլ ճգնավորի մոտ: Հայ եկեղեցին սուրբ Թովմաս ճգնավորի, սուրբ Թաթուլի և սուրբ Վարոսի հիշատակը նշում է Խաչվերացից հետո` 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը` սուրբ Անտոն և սուրբ Կրոնիդես ճգնավորների հիշատակի հետ միասին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am