Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Աղեքսանդր Ա Ջուղայեցի

 ԱՂԵՔՍԱՆԴՐ   Ա  ՋՈՒՂԱՅԵՑԻ (ծ. թ. անհտ–1714), Ամենայն հայոց կաթողիկոս 1706-ից: Հաջորդել է Նահապետ Ա Եդեսացուն: Եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697–1706): Պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղափառությունը՝ Կղեմես XI պապզգալի դեր խաղալով Նոր Ջուղայում լատին միսիոներների և կաթոլիկական քարոզչության դեմ ծավալած պայքարում: Այդ առիթով 1682-ին գրել է «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» (1687) երկը: Ունի տպագիր և անտիպ աշխատություններ, նամակներ, թղթեր, քարոզներ, տաղեր: Պատմական արժեքեն ներկայացնում նրա նամակները՝ ուղղված Կղեմես XI պապին (կաթոլիկ միսիոներների գործունեությունը զսպելու խնդրանքով) և ռուսական կայսր Պետրոս Մեծին: Ռուսական կայսրին գրած նամակը ցույց է տալիս, որ Աղեքսանդր Ա Ջուղայեցին հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին: Պատմական բնույթի երկերից է «Կարգ և թիւք կաթողիկոսաց և ամք նոցա»-ն (Մատենադարան, ձեռ. դ 1721), որտեղ թվարկված են Հայոց կաթողիկոսները մինչև իր ժամանակները:Ժան-Մարկ Նաթիե <<Ցար Պետրոս Մեծ >> (1717 թ.): Վերսալի Ազգային թանգարան (Ֆրանսիա): Աղեքսանդր Ա Ջուղայեցու առավել հայտնի գործերից է «Աղօթամատոյց»-ը (1790, 2 հրտ., 1840), որը բաղկացած է երկու մասից. առաջինը ս. Պատարագի սպասքի և արարողությունների մեկնաբանությունն է, երկրորդը պարունակում է ս. Պատարագի և այլ աղոթքներ, այդ թվում նաև Գրիգոր Նարեկացու և Ղուկաս Վանանդեցու աղոթքներից: «Վկայութիւնք պիտանիք և հարկաւորք...» աշխատությունը (Մատենադարան, ձեռ. դ 1986) ծաղկաքաղ է Հին և Նոր կտակարաններից, ինչպես նաև եկեղեց. մատենագիրներից: Աղեքսանդր Ա Ջուղայեցին գրել է տաղեր, այդ թվում՝ դավանական բովանդակությամբ: Մեզ են հասել նաև նրա ձեռքով ընդօրինակված ձեռագրեր: Կաթողիկոսական  գահին Աղեքսանդր Ա Ջուղայեցուն հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցին: 

                                                                              Ղազարյան Ա.


Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 35-36:

 

Տես նաև՝

Վկայութիւնք ի պէտս քարոզութեանց, աշխատասիր. Հ. Քյոսեյանի, Ս. Էջմիածին, 1998:

Շահխաթունյանց Հ., Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 1, Էջմիածին, 1842:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am