Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցի

 ԱԽԱԼՑԽԱՅԻ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ, Ս. Նշան, ՎՀ Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում, Ս. Նշան բլրի վրա, երբեմնի Զարեհնու Ս. Նշան եկեղեցու (հիշատակված XVII դ.) տեղում:Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցի Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցիԿառուցումը սկսվել է 1862-ի մարտին, Ախալցխայի առաջնորդական փոխանորդ Գրիգոր վրդ. Սագինյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ մահտեսի Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ: Օծումը և անվանակոչությունը տեղի են ունեցել 1863-ին, իսկ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1868-ին: Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցին 3 մուտքերով, կենտրոնագմբեթ, ութանիստ մույթերով, արմից կից՝ եռահարկ, իսկ ճակտոնների գագաթներին՝ քառասյուն փոքր զանգակատներով կառույց է: Ներսում կան երկու մույթեր, իսկ խորանի 2 կողմերում՝ մեկական ավանդատուն: 1887-ին եկեղեցու բակում ամփոփվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեկենաս Վարդան Վարդանյանցի, ավելի ուշ՝ նաև նրա կնոջ աճյունը: 

                                                                                      

                                                                                                   Կարապետյան Ս.  

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 27-28:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am