ԱՏՈՄԱԳԻՐ, Ատոմադիր, Տոնացույց, Տոնացուցակ, Հռոմադիր, Հոռոմադիր, վկայաբանությունների և վարքերի ժողովածու: Հռոմադիր է կոչվել հռոմեական ամիսների օրերի համաձայն դասավորված լինելու պատճառով: Ենթադրվում է, որ ատոմագիր անվանումն առաջացել է Ս. Ատոմի վանքից՝ իբրև նույն վանքում կարգավորված ժողովածու: Ատոմագիր ժողովածուն կազմել է վանքի վանահայր Գագիկը՝ 897-ին: Կարգավորել է Ատոմ Վարագեցին՝ 1001-ին: Համարվում է Հայսմավուրքի նախօրինակը:

Հակոբ Քյոսեյան

 

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե., 1976, էջ 709–710:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am