Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Արդվիի Ս. Հովհաննես վանք

 ԱՐԴՎԻԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՆՔ, Սրբանես վանք, ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին: Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից: Հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է: XIII դ. Եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել: XVII դ., եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն: Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմտյան միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով:

Վանքը XIX դ. նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902-ին՝ Մելիքսեթ Քալանթարյանը:

Մուրադ Հասրաթյան

 

Գրկանության ցանկ

 

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 1, Թ., 1842:

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am