ԱՆԴՐԵԱՍ առաքյալ, Պետրոս առաքյալի եղբայրը, նույնպես՝ ձկնորս: Սկզբում աշակերտել է Հովհաննես Մկրտչին, ապա եղբոր հետ առաջինն է հետևել Հիսուսին (Մատթ. 4.18–22, Մարկ. 1.16–20, Ղուկ. 5.1–11): Քարոզել է Սկյութիայում, Հունաստանում և Փոքր Ասիայում (ավանդություն): Նահատակվել է (մ. թ. անհտ) խաչի մահվամբ (ըստ որոշ աղբյուրների՝ Հունաստանում). ըստ ավանդության՝ նրան խաչել են լատինական X տառի ձևով, որը հայտնի է «Անդրեաս սրբի խաչ» անունով: Հայ եկեղեցին Անդրեասին հիշատակում է Փիլիպպոս առաքյալի հետ, ս. Խաչվերացի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Լևոն Սարգսյան

Գրկանության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am