Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Փառակայի Ս. Հակոբ Հայրապետ վանք

 ՓԱՌԱԿԱՅԻ Ս. ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏ ՎԱՆՔ, Գողթն գավառի Փառակա գյուղից  1 կմ հյուսիս արևմուտք (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջանում): Վանքի քառամույթ գմբեթավոր բազիլիկիՓառակայի Ս. Հակոբ Հայրապետ վանքը հորինվածքով եկեղեցին, ըստ արմ. շքամուտքի բարավորի վրայի շին. արձանագրության (չափածո), կառուցվել է 1691–1701-ին: Պատերի շարվածքում օգտագործվել է բազմագունության հնարք՝ կարմրավուն և սպիտակ սրբատաշ քարերի համադրությամբ, որը եկեղեցու ճարտարապետական զուսպ կերպարին շրջակա բնությանը ներդաշնակ տեսք է հաղորդում: Ներսում, գմբեթատակ քառակուսու առագաստներին, չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներն են: Շքեղ հարդարված արմ. ճակատին կից է եղել եռակամար գավիթ-սրահ (այժմ՝ քանդված): Եկեղեցու հվ. կողմում սեղանատան խոշոր, արմ-ից արլ. ձգված շենքն է՝  օժանդակ սենյակներով (պահպանվել են հիմքերը): 

                                                                                                                 
 

                                                                     Հասրաթյան Մ.

 
 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1042:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am